«Բարբառներ» ակումբի սեբաստացիական նոյեմբերը

Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոնի նախագծեր

Համակարգումը՝ Վարդան Կարապետյանի

«Մեր գերդաստանը» ընտանեկան նախագիծը՝ անուշ արևմտահայերենով

«Մեր գերդաստանը» ընտանեկան նախագծի շրջանակում իր գերդաստանի պատմությունը անուշ արևմտահայերենով ներկայացնում է 10-րդ դասարանի սովորող, լիբանանահայ Անիելա Հավանճեանը․․․

Ամբողջական նյութը՝ սովորողի բլոգում

Տեսանյութը՝ Մարիա Տիշաքճեանի

Համակարգումը՝ Վարդան Կարապետյանի

«Մեր գերդաստանը» ընտանեկան նախագիծը՝ անուշ արևմտահայերենով

«Մեր գերդաստանը» ընտանեկան նախագծի շրջանակում իր գերդաստանի պատմությունը անուշ արևմտահայերենով ներկայացնում է 10-րդ դասարանի սովորող, լիբանանահայ Անի Աբրահամյանը․․․

Ամբողջական նյութը՝ սովորողի բլոգում

Տեսանյութը՝ Մարիա Տիշաքճեանի

Համակարգումը՝ Վարդան Կարապետյանի

Արևմտյան դպրոցի սեբաստացի բարբառակիրները

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում սեբաստացու օրեր են: Արևելյան դպրոցի հայրենագետների ակումբի սովորողների հետ մասնակցում ենք Վարդան Կարապետյանի «Սեբաստացի բարբառակիրները» համագործակցային նախագծին: Մենք բացահայտում ենք Արևմտյան Դպրոց-պարտեզի բարբառակիր ուսուցիչներին: Եվ քանի որ սեբաստացիները ճանաչում են իրենց ընկերներին՝ իրենց արմատներով, մենք այցելեցինք ընկեր Արևիկ Ուզունյանի խումբ: Ընկեր Արևիկը Արևմտյան Դպրոց-պարտեզի նախակրթարանի դաստիարակ է: Նա մեզ սիրով ընդունեց և Տավուշի բարբառով կարդաց Հ. Թումանյանի «Սուտասանը» հեքիաթը:

Ներկայացնում է Արմինե Գոգինյանը

Մանրամասները՝ տեսանյութում

Հաջորդ բարբառակիր ուսուցիչը ընկեր Աղավնին է, ով նույնպես Արևմտյան դպրոց-պարտեզի դաստիարակ է, սիրով համագործակցեց մեզ հետ և Վայոց ձորի բարբառով պատմեց Հ. Թումանյանի «Ծիտը » հեքիաթը:

Դիտե՛ք տեսանյութը.

Արևելյան դպրոցի սեբաստացի բարբառակիրները

«Սեբաստացի բարբառակիրները» նախագծի շրջանակում ներկայանում են  Արևելյան դպրոցի բարբառակիր սովորողներն ու ուսուցիչները։

Անահիտը` Արցախի Քարին տակ գյուղից է, Սմբատը` Նոյեմբերյանի Ջուջևան գյուղից, Սյուզին Վարդենիսից է, Արմինեն՝ Վարդենիկից, Տաթևը՝ Աբովյանից, Մանեն՝ Հադրութից․․․

Նյութը՝ Սյուզաննա Սարգսյանի բլոգում

Design a site like this with WordPress.com
Get started