Հունվարյան ձմեռային ճամբար.բարբառային ընթերցումներ կրթահամալիրի կրտսեր դպրոցներում

Հունվարյան ճամբարի աշխատակարգ
Հունվարյան ձմեռային ճամբարի շրջանում 9-11-րդ դասարանների հասարակագիտական ճամբարային ջոկատը Ձմեռային Ազգագրության փառատոնի շրջանակում նախաձեռնում  է բարբառային ընթերցումներ կրթահամալիրի կրտսեր դպրոցներում․․․

Ժամկետ՝ հունվարի 9-27
Մասնակիցներ՝ կրտսեր դպրոցների տարատարիք ճամբարականներ
Համագործակցող գործընկերներ՝ կրտսեր դպրոցների մայրենիի դասավանդողներ, հայրենագետներ

Նպատակը՝
-կրտսեր տարիքի ճամբարականների մեջ հետաքրքրության ձևավորում բարբառների հանդեպ, լեզվական հմտությունների ձևավորում
-Ձմեռային Ազգագրության փառատոնի ներառում ճամբարային նախագծերում

Քայլերի նկարագրություն՝
-նախապատրաստական աշխատանք ճամբարական ջոկատի հետ
-ընթերցանության նյութի ընտրություն
-ընթերցում կրտսեր ճամբարականների համար, վերապատմում
-բարբառային բառերի բացատրություն
-դասի նկարահանում, լուսանկարում, տեսանյութի պատրաստում
-մասնակից ճամբարականների պատումներ իրենց կատարած աշխատանքի շուրջ

Ակնկալվող արդյունք՝
-մասնակից ճամբարականները հանդես կգան պատումներով, ֆոտոշարերով, տեսանյութերով, դրանց հրապարակումը ենթակայքերում, կրթահամալիրի կայքում․

Ժամանակացույց՝

Հունվարի 10, ժամը՝ 11։05-11։50
-Արևմտյան դպրոց, համագործակցող գործընկեր՝ Արմինե Աբրահամյան
Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանների տարատարիք ճամբարականներ․

Ընթերցողներ՝

  • Վարդան Կարապետյան՝ Գորիսի տարածաշրջանի բարբառային բառերի ընթերցում-բացատրություն
  • Քեթրին Եփրեմյան՝ Հ․ Թումանյանի «Կացին ախպեր» հեքիաթը՝ Լոռվա բարբառով

Հունվարի 16, ժամը՝ 13։00-13։45
-Արևելյան դպրոց, համագործակցող գործընկեր՝ Արմինե Գոգինյան
Մասնակիցներ՝ հայրենագիտության ընտրության խմբի ճամբարականներ

  • Վարդան Կարապետյան՝ Գորիսի տարածաշրջանի բարբառային բառերի ընթերցում-բացատրություն
  • Քեթրին Եփրեմյան՝ Հ․ Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթի ընթերցում՝ Լոռվա բարբառով
  • Մարիա Տիշաքճեան՝ Լիբանանում ապրող հայերի և կրթահամալիրի լիբանանահայ սովորողների մասին՝ անուշ արևմտահայերենով․

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started