«Բարբառներ» ակումբը՝ հունվարյան ձմեռային ճամբարի շրջանում․ամփոփում

Ճամբարային հունվարը «Բարբառներ» ակումբի համար բավականին ակտիվ գործունեության շրջան էր, ակումբի անդամ դասավանդողներն ու ճամբարական-սովորողները հնարավորություն ունեցան իրականացնելու բարբառային ընթերցումներ կրթահամալիրի կրտսեր դպրոցներում, խոհանոցային նախագծեր՝ պատրաստելով տարբեր տարածաշրջանների ազգային ուտեստներ, այլ․․․ Continue reading “«Բարբառներ» ակումբը՝ հունվարյան ձմեռային ճամբարի շրջանում․ամփոփում”

«Բարբառներ» ակումբը՝ Արատեսում․Սյունիքի ճաշատեսակի պատրաստում

Հունվարի 24-26-ը Ավագ դպրոցի 9-11-րդ դասարանների ճամբարականների խումբը Ձմեռային ազգագրական փառատոնի շրջանակում Արատեսում էր, որտեղ, ըստ ճամբարի աշխատակարգի, ճամբարականների հետ իրականացրինք Սյունիքի ամենահայտնի ճաշատեսակներից ավելուկով ապուրի պատրաստում․․․

Պատրաստման ընթացքն ամբողջությամբ՝ տեսանյութում /տեսանյութը՝ Հասմիկ Սիմոնյանի/․

«Բարբառներ» ակումբը՝ Արատեսում․Բարբառային զրույցներ տաք վառարանի շուրջ

Հունվարի 24-26-ը Ավագ դպրոցի 9-11-րդ դասարանների ճամբարականների խումբը Ձմեռային ազգագրական փառատոնի շրջանակում Արատեսում էր, որտեղ, ըստ ճամբարի աշխատակարգի, ճամբարականների հետ իրականացրինք երեկոյան բարբառային զրույցներ տաք վառարանի շուրջ՝ համեղ պլեճների համտեսով․․․

Հաճելի զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում /տեսանյութը՝ Հասմիկ Սիմոնյանի/․

Ձմեռային ազգագրական փառատոն․Գորիսի բարբառով ընթերցումներ Արևելյան դպրոցում

Հունվարի 25-ին  Քոլեջի «Նախադպրոցական ուսուցում» մասնագիտության մի փոքրիկ խումբ «Սովորող-սովորեցնող» նախագծով Գորիսի բարբառով հեքիաթներ, առակներ ու անեկդոտներ կարդաց Արևելյան դպրոցի 1-ին, 2-րդ և 3-րդ դասարաններում։ Մեր տեսանյութը ձեզ կփոխանցի ստեղծագործական այն աշխույժ տրամադրությունն ու փոքրիկների ոգևորությունը, որ տիրում էր ընթերցումների ժամանակ․․․

Ներկայացնում է Թամար Ղահրամանյանը․

Ձմեռային ազգագրական փառատոն․ կարդում ենք Գորիսի բարբառով

Ազգագրական փառատոնի շրջանակում ճամբարային այս օրերին Քոլեջի սովորողներն իրենց ձայնագրություններում և տեսանյութերում կարդում են առակներ ու անեկդոտներ Գորիսի բարբառով։ Ունկնդրե՛ք նրանց բոլոգներում․․․

Նյութը՝ Թամար Ղահրամանայնի բլոգում․

Ձմեռային ազգագրական փառատոն․պատրաստում ենք Զանգեզուրի տարածաշրջանի կերակրատեսակ

Հունվարի 20-ին Քոլեջի 1-ին կուրսեցիների մի խումբ, ազգագրական փառատոնի շրջանակում, պատրաստեց Գորիսի խոհանոցի կերակրատեսակներից մեկը՝ տքցրած թան։

Նյութը՝ Թամար Ղահրամանյանի բլոգում․

Ձմեռային ազգագրական փառատոն․հեքիաթ բարբառով

Ազգագրության փառատոնի շրջանակում ընկեր Սյուզին 5 տարեկանների համար ընթերցեց հեքիաթ բարբառով։Այս անգամ նա պատմեց Հ. Թումանյանի «Ուլիկը» հեքիաթը։ Սաները մեծ ուշադրությամբ ունկնդրեցին անսովոր լեզվով հեքիաթը և ավարտից հետո հարցախեղդ արեցին ընկեր Այուզիին։

Ներկայացնում է Սյուզաննա Սարգսյանը․

Ձմեռային ազգագրական փառատոն․ճանաչում ենք Գորիսի բարբառը

Ազգագրական փառատոնի շրջանակում Քոլեջի առաջին կուրսեցիները բարբառից գրական հայերեն փոխադրություններ են անում։

Կարդացե՛ք նրանց բլոգներում՝

Նյութը՝ Թամար Ղահրամանյանի բլոգում

Ձմեռային ազգագրական փառատոն․մենք և մեր բարբառները

Ազգագրական փառատոնի շրջանակում հունվարի 16-ին իրականացրինք համագործակցային «Բարբառային ընթերցումներ» նախագիծը՝ Ավագ դպրոցի ճամբարականների և «Բարբառներ» ակումբի համակարգող Վարդան Կարապետյանի հետ միասին։

Վարդան Կարապետյանն իր ճամբարականների ջոկատով այցելեց Արևելյան դպրոց, հանդիպում ունեցավ «Մեղու» ջոկատի ճամբարականների հետ: Նախ ծանոթացան մեծերով, փոքրերով, իսկ հետո սկսեցինք զրուցել տարածաշրջանային բարբառների մասին: Շատ ջերմ, հետաքրքիր հանդիպում ստացվեց՝ կրտսերների բարբառով հեքիաթի ընթերցումը, ներգրավվածությունը, ավագների ավելի լուրջ մոտեցումը:

Ներկայացնում է համագործակցող գործընկեր Արմինե Գոգինյանը․․․

Հանդիպման մասին ավելի մանրամասն՝ տեսանյութում․
Տեսանյութը՝ Արմինե Գոգինյանի

Համակարգումը՝ Վարդան Կարապետյանի

Ձմեռային ազգագրական փառատոն․բարբառային ընթերցումներ Արևմտյան դպրոցում

Այսօր մեզ այցելեցին Վարդան Կարապատյանը և «Բարբառներ» ակումբի մասնակից-ճամբարականները։ Ընկեր Վարդանը խոսեց բարբառների և դրանց կարևորության մասին, ծանոթացրեց տարածաշրջանային մի քանի բարբառների հետ։ Միասին սովորեցինք մի շարք բարբառային բառեր, ընթերցեցինք հեքիաթ՝ Լոռվա բարբառով և բացահայտեցինք մեր բարբառակիր դասընկերներին։ Հանդիպումը շատ տպավորիչ էր և հագեցած։ Հուսով ենք, որ առաջիկայում կրկին կհանդիպենք ու նոր բարբառներ կբացահայտենք․․․

Լուսաբանում է համագործակցող գործընկեր  Արմինե Աբրահամյանը․

Տեսանյութերը՝ Արմինե Աբրահամյանի․

Համակարգումը՝ Վարդան Կարապետյանի

Design a site like this with WordPress.com
Get started