Գորիսի, Արցախի և Տավուշի բարբառով ընթերցումներ Հարավային դպրոցում

Հունվարի 26-ին Ավագ դպրոցի հասարակագիտական ջոկատի ճամբարականներով այցելեցինք Հարավային դպրոցի կրտսեր ճամբարականներին։ Մեր այցի նպատակն էր՝ «Բարբառներ» ակումբի շրջանակում իրականացնել բարբառային ընթերցումներ կրթահամալիրի կրտսեր դպրոցականների համար։ Ընթերցեցինք Գորիսի, Տավուշի և Արցախի բարբառներով։ Այս անգամ ընտրել էինք Հովհաննես Թումանյանի «Բարեկենդանը»  հեքիաթը՝ ընթերցելով Գորիսի բարբառով, իսկ իմ ջոկատի ճամբարականներից Մերի Խաչիկյանը ընթերցեց Տավուշի բարբառով հետաքրքիր պատմություն, Միքայել Ստեփանյանը՝  Արցախի բարբառով հետաքրքիր քառյակներ։

Երեխաները մեծ հաճույքով ու ոգևորությամբ էին լսում բարբառային ընթերցումները, հարցեր էին տալիս ընթերցողներին, փորձում վերարտադրել իրենց լսածը, իսկ այդ ամենին զուգահեռ սովորում էին նոր բառեր։ Բացի այդ, հանդիպման ընթացքում բացահայտվեց, որ որոշ  երեխաների ծնողներ Հայաստանի տարբեր մարզերից են, նաև Արցախից, իսկ դա նշանակում է, որ որոշ չափով ծանոթ են տարբեր բարբառների։ Նույնիսկ սովորողներից մեկը հեքիաթից մի փոքր հատված կարդաց և վերարտադրեց Գյումրվա բարբառով։
Իսկ վերջում մեծ ու փոքր սեբաստացիներով միասին երգեցին ու պարեցին․․․

Տեսանյութերը՝ համագործակցող դասավանդող Անահիտ Հովսեփյանի

Մշո բարբառով հեքիաթների ընթերցում Արևմտյան դպրոցում

«Բարբառներ» ակումբի շրջանակում «Սովորող-սովորեցնող» նախագծով Քոլեջի սովորողների մասնակցությամբ «Մշո բարբառով հեքիաթների ընթերցում-քննարկում Արևմտյան դպրոցում՝ 4-րդ դասարանի ճամբարային խմբում /համագործակցող դասվար՝ Արմինե Աբրահամյան/․․․

Ներկայացնում է Թամար Ղահրամանյանը

Design a site like this with WordPress.com
Get started