«Բարբառներ» ակումբի հունվարյան ճամբարային գործունեության ամփոփում

«Բարբառներ» ակումբի հունվարը բավականին բուռն ու հետաքրքիր անցավ․․․Հունվարյան ճամբար․Ձմեռային Ազգագրական փառատոնի շրջանակում ակումբը ներկայացավ ակտիվ բարբառային ընթերցումներով կրթահամալիրի բոլոր կրտսեր դպրոցներում, ճամբարի ամբողջ շրջանում ամենուր հնչում էին տարբեր բարբառներ, կրթահամալիրի կրտսեր սեբաստացիները մեծ ոգևորությամբ ու ճամբարային հավեսով էին լսում տարբեր տարածաշրջանների բարբառներով հեքիաթներ, հետաքրքիր պատմություններ, ասույթներ, իսկ հարավի բարբառակիր մի խումբ դասավանդողներ նույնիսկ ներկայացան տարբեր տարածաշրջանների խոհանոցներով։

Որպես «Բարբառներ» ակումբի համակարգող, շնորհակալությունս եմ հայտնում ակումբի անդամներին, ովքեր հունվարյան ճամբարի շրջանում բավական ակտիվ գործեցին, շնորհակալ եմ սեբաստացի մեր այն գործընկերներին, ովքեր ակտիվ համագործակցեցին բարբառակիր դասավանդողներիս հետ։

Continue reading “«Բարբառներ» ակումբի հունվարյան ճամբարային գործունեության ամփոփում”

Design a site like this with WordPress.com
Get started