Գորիսի, Արցախի և Տավուշի բարբառով ընթերցումներ Արևմտյան դպրոցում

Հունվարի 19-ին մենք՝ Ավագ դպրոցի հասարակագիտական ջոկատի ճամբարականներս, այցելեցինք Արևմտյան դպրոցի կրտսեր ճամբարականներին։ Մեր այցի նպատակն էր՝ «Բարբառներ» ակումբի շրջանակում իրականացնել բարբառային ընթերցումներ կրթահամալիրի կրտսեր դպրոցականների համար։ Ընթերցում էինք Գորիսի, Տավուշի և Արցախի բարբառներով։ Մինչ այցելելը, մենք նախապես կատարել ենք նախապատրաստական աշխատանք՝ ուսումնասիրելով Գորիսի, Տավուշի և Արցախի բարբառները, ընտրել ենք Հովհաննես Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթը։ Ընկեր Վարդանը ընթերցում էր Գորիսի բարբառով հեքիաթ, իսկ մեր ջոկատի ճամբարականներից Մերի Խաչիկյանը՝ Տավուշի բարբառով հետաքրքիր պատմություն, Միքայել Ստեփանյանը՝  Արցախի բարբառով բանաստեղծություններ։

Երեխաները մեծ հաճույքով ու ոգևորությամբ էին լսում բարբառային ընթերցումները, հարցեր էին տալիս ընթերցողներին, փորձում վերարտադրել իրենց լսածը, իսկ այդ ամենին զուգահեռ սովորում էին նոր բառեր։ Բացի այդ, հանդիպման ընթացքում բացահայտվեց, որ որոշ  երեխաների ծնողներ Հայաստանի տարբեր մարզերից են, նաև Արցախից, իսկ դա նշանակում է, որ որոշ չափով ծանոթ են տարբեր բարբառների։
Շատ հետաքրքիր օր էր, ինչ-որ տեղ՝ նաև զվարճալի․․․

Օրը լուսաբանում են՝
-10-րդ դասարանի ճամբարական-սովորող Մարիաննա Մանուկյանը
-Արևմտյան դպրոցի դասավանդող Արմինե Աբրահամյանը
-Արևմտյան դպրոցի դասավանդող Սոնա Փափազյանը

Տեսանյութը և լուսանկարները՝ Լիլիթ Աբրահամյանի

Տեսանյութը՝ Սոնա Փափազյանի

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started