Մայրենիի օրը՝ Հակոբ Չոլաքյանի հետ

Մայրենիի միջազգային օրվա առթիվ փետրվարի 21-ին «Բարբառներ» ակումբի հյուրը բանագետ, ազգագրագետ, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և Ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Հակոբ Չոլաքյանն էր, օրվա թեման՝ «Սփյուռքում գոյատևող կենդանի բարբառները»։ Հանդիպման մասնակիցները հիմնականում Ավագ դպրոցի սփյուռքահայ՝ լիբանանահայ և պարսկահայ, բարբառակիր սովորողներն էին, Քոլեջի մի խումբ ուսանողներ, Արևմտյան դպրոցի մի խումբ հետաքրքրված սովորողներ, նաև դասավանդողներ։

Պարոն Չոլաքյանն իր անուշ արևմտահայերենով ներկայացրեց սփյուռքում գոյատևող կենդանի բարբառները, մասնավորապես՝ Սուետիո /Մուսա Լեռան/ և Քեսապի բարբառները՝ բարբառային մեջբերումներով, դրանց բացատրություններով, գեղեցիկ ասմունքներով․․․իսկական բարբառային միջավայր էր, մեր շքեղ մայրենիին վայել օր․․․
Հավաքը սկսեցինք սովորողների և դասավանդողների ներկայանալով՝ յուրաքանչյուրն իր բարբառով․․․հնչեցին Սյունիքի, Շիրակի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Լոռվա, Տավուշի և այլ տարածաշրջանների բարբառներ։

Ավելին՝ տեսանյութում /տեսանյութը՝ Սոնա Բիանջյանի/․

Այնուհետև պարոն Չոլաքյանը ներկայացրեց Հայկական լեռնաշխարհի հարավային ծայրամասում գտնվող բարբառախմբերը՝ Միջերկրական ծովից սկսած մինչև Սիրիա, Թուրքիա, Բեյլանի հայկական գյուղեր՝ Բեյլանի բարբառ, ավելի հարավ՝ Մուսա լեռան գյուղերի շրջան, որը հայտնի է Սուետիա անունով՝ Սուետիո բարբառ, դրանից հարավ՝ Քեսաբի շրջան՝ Քեսաբի բարբառ, և բազմաթիվ այլ հայկական գյուղեր ու բարբառներ․․․

Ավելին՝ տեսանյութում /տեսանյութը՝ Սոնա Բիանջյանի/․

Իսկ վերջում Հակոբ Չոլաքյանը խոսեց բարբառագիտական մի շարք կանոններից, տարբեր տարածքների խոսվածքների առանձնահատկություններից և պատասխանեց ներկաների հարցերին։

Ավելին՝ տեսանյութում /տեսանյութը՝ Լևոն Միրզոյանի/․

Սիրով՝ Վարդան Կարապետյան
«Բարբառներ» ակումբի համակարգող

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started